-
15.07.2014|
12:48
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ի թիվս 80 երկրների բարձրաստիճան պատվիրակությունների անդամների՝ ներկա է գտնվել Փարիզում կայացած զորահանդեսին` նվիրված Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակին և Ֆրանսիայի Ազգային տոնին:
-
14.07.2014|
17:27
Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն: Նախագահը տոնի առթիվ շնորհավորել է դեսպան Անրի Ռենոյին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Ֆրանսիայի ամբողջ ժողովրդին:
-
14.07.2014|
14:34
Այսօր` ժամը 13:00-ի դրությամբ, Քարվաճառում ավարտվել է ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունը ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ: Արդյունքում խմբի բոլոր անդամները գերեվարվել կամ ոչնչացվել են հայկական ուժերի կողմից:
-
13.07.2014|
23:39
Իրանի նախագահի հատուկ օգնական, նրա եղբայր Հոսեյն Ֆերեյդունը ժամանել է Վիեննա միջազգային միջնորդների` վեցյակի հետ բանակցություններին մասնակցելու համար:
-
12.07.2014|
21:56
Չիլիի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև Սանտյագոյի քաղաքապետ Կարոլինա Տոհայի հետ:
-
12.07.2014|
21:51
Պաշտոնական այցով Չիլիի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 11-ին հանդիպել է Չիլիի նախագահ Միշել Բաշելետի հետ:
-
12.07.2014|
21:48
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետների հանդիպմանը քննարկվել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հարցը։ Կողմերը վստահություն են հայտնել, որ վերջին մի քանի տեխնիկական հարցերի քննարկումից հետո Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագրի ստորագրումը տեղի կունենա առաջիկայում։
-
12.07.2014|
11:59
Գերմանական Օբերհաուզեն քաղաքի «Ծովային կյանքի կենտրոն» օկեանարիումում տեղի ունեցած հատուկ միջոցառման ժամանակ «Փոքրիկ Պաուլ» անունով ութոտնուկի առջև դրել են կերով լցված երկու տուփ: Կենդանին նախընտրել է Գերմանիայի դրոշով ներկված տուփը:
-
12.07.2014|
11:56
Ըստ coe.am կայքի՝ ս.թ. հուլիսի 11-ից 13-ին Եվրոպայի խորհուրդը կազմակերպել է Արդարադատության ակադեմիայի մարդու իրավունքների վերապատրաստման ծրագրերի բարելավմանն աջակցող աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը:
-
12.07.2014|
11:48
«Ոսկե ծիրան» միջազգային 11-րդ կինոփառատոնը մրցութային և արտամրցութային ծրագրերով Երևանի հանդիսականի համար կցուցադրի շուրջ 300 ֆիլմ աշխարհի 49 երկրներից: